Եվրամիությունը չի կարող ՈՒկրաինային տրամադրել բավարար քանակությամբ զենք ու զինամթերք, ուստի մտադիր է ներդրումներ կատարել ՈՒկրաինայի պաշտպանական արդյունաբերության մեջ՝ գրում է The Washington Post-ը։ «Այն գիտակցումը, որ Եվրոպան ի վիճակի չէ արտադրել այն զենքը, որն անհրաժեշտ է ՈՒկրաինային, սկսում է ակնհայտ դառնալ, և ուկրաինացիների համար ամենահեշտ ճանապարհը դա ինքնուրույն անելն է»,- պարբերականին ասել է եվրոպացի դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ:               
 

Մեքենան հաջողությամբ անում է էն, ինչ մարդը կարող է անել

Մեքենան հաջողությամբ անում է էն, ինչ մարդը կարող է  անել
08.04.2024 | 07:20

Մենք զարմանում ենք, թե ինչեր կարող է անել արհեստական բանականությունը՝ ինչ նկարներ է նկարում, երաժշտություն է գրում ու կատարում և այլն, և այլն։

Բայց մի բայց կա։ Էդ արհեստական բանականությու՛նը չի փոխարինում բանականությանը։ Էդ մե՛նք ենք վաղուց մեր բանականությունը փոխարինել արհեստական բանականությամբ։ Մենք հաջողությամբ ամեն ինձ զրկել ենք բովանդակությունից ու դատարկ ձևը թողել։ Հիմա էլ դա հանձնարարել ենք մեքենային ու զարմանում ենք, որ մեքենան հաջողությամբ անում է էն, ինչ մարդը կարող է անել։

Ոչ թե մեքենան է անում էն, ինչ մարդը կարող է անել, այլ մարդը չի անում էն, ինչ մարդը կարող է անել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6159

Մեկնաբանություններ